ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին սպասում է տեղեկության, թե Թուրքիայում մայիսի 15-ի հանդիպմանն ով է ներկայացնելու Ռուսաստանը։ «Ես սպասում եմ, թե ով կժամանի Ռուսաստանից, և այդ ժամանակ կորոշեմ, թե ինչ քայլեր պետք է ձեռնարկի Ուկրաինան»,- հավելել է Զելենսկին։ Նա հիշեցրել է, որ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը նույնպես քննարկում է Թուրքիայում բանակցություններին մասնակցելու հնարավորությունը, ինչը կարող է լինել ամենաուժեղ փաստարկը։               
 

Ինչու՞ է Ադրբեջանը սահմանազատումը սկսում Վրաստանի սահմանից

Ինչու՞ է Ադրբեջանը սահմանազատումը սկսում Վրաստանի սահմանից
23.01.2025 | 09:41

Հունվարի 7-ին Ադրբեջանի բռնապետը հայտարարեց, որ օրեր անց պետք է տեղի ունենա հայ-ադրբեջանական սահմանազատման հանձնաժողովի ղեկավարների հանդիպում և ինչպես Ալիևն ասել էր, այդպես էլ տեղի ունեցավ:

Դավաճան Մհեր Գրիգորյանի և Շահին Մուստաֆաևի հանդիպումից հետո երկու կողմերն էլ հայտարարություն տարածեցին, որ համաձայնություն է ձեռք բերվել, որ հայ-ադրբեջանական սահմանազատումը և սահմանագծումը պետք է կատարվի հյուսիցից հարավ՝ Վրաստանի սահմանից մինչև Իրանի սահմանը:

Նախ՝ իրականում որևէ համաձայնություն ձեռք չի բերվել, այլ դա Ադրբեջանի ցանկությունն է և բխում է միայն իր շահերից, ինչպես եղավ Կիրանցի և Ոսկեպարի պարագայում:

Գրեթե համոզված եմ, որ հյուսիսից հարավ սահմանազատումը կավարտվի այն պահին, երբ Բաքուն Նիկոլից նվեր ստանա, այսպես կոչված «տավուշյան անկլավները», որի արդյունքում ադրբեջանական զորքերը կհայտնվեն Ոսկեպարի և մի քանի այլ գյուղերի թիկունքում և Վանաձորից մոտ 45-50 կիլոմետր հեռավորության վրա:

Իսկ դեպի Վրաստան ճանապարհի և Վրաստան-Հայաստան գազատարի մասին էլ չասեմ...

Սա է Ադրբեջանի նպատակը, որից հետո դեպի հարավ սահմանազատումն Ալիևը կսառեցնի, քանի որ նա ԵՐԲԵՔ Հայաստանին չի վերադարձնի Բերքաբերի 900 հեկտարը, Արծվաշները, Սոթք-Խոզնավար հատվածը, Իշխանասարը, Սև լճի մեր հատվածը, Տեղ գյուղի, Ջերմուկի, Ներքին Հանդի և այլ տարածքներ:

Միայն Նիկոլի կառավարման տարիներին Ադրբեջանը Հայաստանից գրավել է մոտ 200 քառակուսի կիլոմետր տարածք:

Ի տարբերություն Հայաստանի Ադրբեջանը ԵՐԲԵՔ ինչ-որ թղթի կտորի հիման վրա Հայաստանին ոչինչ չի տա:

Ալիևը կապիտուլյանտ և Ադրբեջանի շահերը սպասարկող Նիկոլից ստանալու է մաքսիմալը, որի մասին ԵՐԲԵՔ նույնիսկ չէր էլ երազել ու այդ ամենը դարձնելու է պլացդարմ Հայաստանը կործնանելու համար:

Այսպես կոչված «տավուշյան անկլավները» Նիկոլից ստանալու համար էլ Բաքուն նախաձեռնել է սահմանազատումն իրականացնել հյուսիսից հարավ:

Գագիկ ՀԱՄԲԱՐՅԱՆ

Դիտվել է՝ 2071

Մեկնաբանություններ

ոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Irates.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետին: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: Էլեկտրոնային հասցե՝ info@irates.am